Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 26, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-6

Վահագն Վերմիշյանը, ով գտնվում է կալանքի տակ, հացադուլ է հայտարարել

25.11.2020, 18:25
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը հացադուլ է հայտարարել
Վահագն Վերմիշյանը, ով գտնվում է կալանքի տակ, հացադուլ է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը, ով գտնվում է կալանքի տակ, հացադուլ է հայտարարել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Վահագն Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանը:

«Պաշտպանը այլ մանրամասներ չհայտնեց, սակայն լրատվամիջոցները գրում են, որ Վերմիշյանը անժամկետ հացադուլ է հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Հիշեցնենք, որ Վահագն Վերմիշյանը այս տարվա փետրվարին նախ ձերբակալվել, հետո կալանավորվել էր՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով

ԱԱԾ-ի տարածած հայտարարության համաձայն՝ ստացվել էին փաստական տվյալներ այն մասին, որ Վերմիշյանը շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, նախորդ տարի նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:-0-