Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
0

Վարչապետ․ խաղաղության պայմանագրի նախաստորագրման գաղափար կա օրակարգում, և դա քննարկվող մենյուի մեջ առկա տարբերակներից մեկն է

16.07.2025, 12:54
Տեղի է ունեցել խաղաղության և միջպետական հարաբերությունենրի հաստատման մասին Հայաստան–Ադրբեջան նախագծի տեքստի համաձայնեցում և տեքստի շուրջ բանակցությունների ավարտ, հայտարարել է Փաշինյանը
Վարչապետ․ խաղաղության պայմանագրի նախաստորագրման գաղափար կա օրակարգում, և դա քննարկվող մենյուի մեջ առկա տարբերակներից մեկն է

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Տեղի է ունեցել խաղաղության և միջպետական հարաբերությունենրի հաստատման մասին Հայաստան–Ադրբեջան նախագծի տեքստի համաձայնեցում և տեքստի շուրջ բանակցությունների ավարտ։ 

Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ։

«Մենք Ադրբեջանի հետ այն ժամանակվանից սկսել ենք խորհրդակցությունները, թե ինչպես գնալ առաջ, ինչ ճանապարհային քարտեզ կարող է լինել։ Նախաստորագրման գաղափարն էլ կա օրակարգում և դա քննարկվող մենյուի մեջ առկա տարբերակներից մեկն է։ Ինքը միայնակ չէ, այն որոշակի պայմաններում կարող է լինել ընդունելի և իրատեսական, և որոշակի պայմաններում կարող է լինել ոչ այնքան իրատեսական։  Մենք խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ առաջ գնալու ոչ մի հնարավորություն բաց չենք թողնելու »,– ասաց նա ասուլիսի ժամանակ։

Նա ընդգծեց, որ դա պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և պետական շահերի աներկբա հաշվառումով։

«Մյուս կողմից պետք է հասկանանք, որ աշխարհը դինամիկ է և պետք է մոտենալ ճկուն, պետք է ուշադիր լինել, որ հանկարծ չստացվի, որ նայում ենք ու չենք տեսնում հնարավորություններ, որոնք առկա են», – ընդգծեց Փաշինյանը։