Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Վարչապետը հայտնել է Ստամբուլյան կոնվենցիայի և Ամուլսարի վերաբերյալ իր ծրագրերը

20.09.2019, 12:05
«Ժողովուրդ» թերթին հայտնի են դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` սեպտեմբերի 13–ին կայացած հանդիպման որոշ մանրամասներ։
Վարչապետը հայտնել է Ստամբուլյան կոնվենցիայի և Ամուլսարի վերաբերյալ իր ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ժողովուրդ» թերթին հայտնի են դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` սեպտեմբերի 13–ին կայացած հանդիպման որոշ մանրամասներ։

Ինչպես հայտնում է պարբերականը` հղում անելով իր աղբյուրներին, վարչապետն իրականում այդքան էլ գոհ չէ քաղաքացիական հասարակության գործունեությունից, ավելին, նրանցից մի քանիսին մեղադրել է մանիպուլացման համար, և խոսքը, հիմնականում, Ամուլսարի շահագործման մասին է եղել։


«Եկել են նրան, որ վարչապետը հայտնել է, որ Ստամբուլյան կոնվենցիան կվավերացվի, և Ամուլսարի հանքը կշահագործվի։ Միաժամանակ դա ասվել է հենց այդպես, բաց տեքստով»,– ասվում է գրառման մեջ։

Թերթի տեղեկություններով, հանդիպումից գոհ չեն մնացել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք ավելի ուշ հայտնել են, որ նմանատիպ հանդիպումներից ոչինչ չի փոխվում, հնչեցվում են հարցեր, որոնք բարձրացվել են և նախկինում, սակայն լուծումներ չեն եղել։ -0-