Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Վարչապետն անդրադարձել է ԵԱՏՄ մի շարք երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքը վերացնելու հարցի կարևորությանը

11.12.2020, 16:20
Վարչապետն անդրադարձել է ԵԱՏՄ մի շարք երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքը վերացնելու հարցի կարևորությանը
Վարչապետն անդրադարձել է ԵԱՏՄ մի շարք երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքը վերացնելու հարցի կարևորությանը

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին հայտարարեց ԵԱՏՄ մի շարք երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքը վերացնելու համար պայմաններ ստեղծելու ակտուալության մասին:

Սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի կառավարությունը վերացրեց մուտքի սահմանափակումները ԵԱՏՄ անդամ երեք երկրների ՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի քաղաքացիների՝ օդային անցակետերով Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու համար: Այդպիսով, Ռուսաստանը մուտքը բացել է ԵԱՏՄ բոլոր երկրների քաղաքացիների համար, բացի Հայաստանից

Փաշինյանը բացատրել է, որ այսօրվա մարտահրավերները հաղթահարելու քայլերի համատեքստում հնարավոր չէ շրջանցել այն հանգամանքը, որ աշխարհագրական հեռավորությունը և միության երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը որոշակի դժվարություններ և տնտեսական ծախսեր են ստեղծում Հայաստանի համար:

«Որպես հետևանք, միության մնացած երկրների հետ բեռնափոխադրումների և ուղևորների անխոչընդոտ կապը մեզ համար հիմնարար նշանակություն ունի: Այս ոլորտում սահմանափակումները հատկապես զգայուն են, ուստի այժմեական նշանակություն ունի ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքը ԵԱՏՄ մի շարք երկրներ վերացնելու պայմանների ստեղծումը», - նշեց նա: 

Ստեղծված պայմաններում տնտեսական կայունության ապահովման շրջանակում վարչապետը շեշտեց նաև «կանաչ» միջանցքներ ստեղծելու Հայաստանի նախաձեռնությունը՝ ուղղված մաքսային ընթացակարգերի պարզեցմանը:

«Այս համատեքստում անվիճելի է մեր երկրների արտաքին տնտեսական կապերը պահպանելու համար միջոցների կիրառման կարևորությունը ինչպես բուն միության շրջանակում, այնպես էլ երրորդ երկրների և նրանց միավորումների հետ», - նշեց ՀՀ կառավարության ղեկավարը:

Ավելի վաղ, Փաշինյանը հայտնել է, որ ԵԱՏՄ մասնակիորեն փակ սահմանները բացասաբար են ազգում Միության երկրների ինտեգրացիոն գործընթացների և տնտեսության վրա:-0-