Рейтинг@Mail.ru
USD
377.31
EUR
436.81
RUB
4.7767
GEL
138.21
2026 թ. մարտի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն

20.10.2014, 10:36
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով հոկտեմբերի 20-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի ԻԻՀ։
ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով հոկտեմբերի 20-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի ԻԻՀ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 20-ին Հայաստանի կառավարության ղեկավարը Թեհրանում հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Հոկտեմբերի 21-ին վարչապետ Աբրահամյանը Սպահանում հանդիպում կունենա նահանգապետ Ռասուլ Զարգարփուրի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի Սբ. Հովսեփ եկեղեցու 350-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը:-0-