Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Վերանշանակվեցին ԱԳՆ և ՊՆ նախարարները

18.04.2018, 19:02
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չորեքշաբթի կառավարությունում նշանակումների երկու հրամանագիր է ստորագրել։
Վերանշանակվեցին  ԱԳՆ և ՊՆ նախարարները

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չորեքշաբթի կառավարությունում նշանակումների երկու հրամանագիր է ստորագրել։

Այսպես, մի հրամանագրի համաձայն, Հայաստանի պաշտպանության նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը, իսկ երկրորդ հրամանագրով Հայաստանի արտաքին գործերի նախարար է նշանակվել Էդվարդ Նալբանդյանը։

Նախորդ կառավարության կազմում Սարգսյանը և Նալբանդյանը զբաղեցրել են նույն պաշտոնները։ 

Չորեքշաբթի ավելի վաղ նախագահը Կարեն Կարապետյանին նշանակել է Հայաստանի առաջին փոխվարչապետ, իսկ Վաչե Գաբրիելյանին և Արմեն Գևորգյանին` փոխվարչապետներ։

Ապրիլի 9–ին անցկացվել է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունը։

Ապրիլի 17–ին Ազգային ժողովը 77 «կողմ» և 17 «դեմ» ձայներով Սերժ Սարգսյանին ընտրել է Հայաստանի վարչապետի պաշտոնում։ -0-