Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ կհարուցի ԲՀԿ կողմնակցի կողմից ընտրակաշառք բաժանելու փաստով

06.05.2012, 15:17
Հայաստանի  գլխավոր դատախազությունը քրեական գործ կհարուցի 4/27 ընտրատեղամասում  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք բաժանելու փաստով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:  
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի  գլխավոր դատախազությունը քրեական գործ կհարուցի 4/27 ընտրատեղամասում  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք բաժանելու փաստով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:  

«Մայիսի 6-ի առավոտյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք բաժանելու կասկածանքով բերման է ենթարկվել քաղաքացի Արմեն Մաթևոսյանը: Զննման արդյունքում Մաթևոսյանի պայուսակում գտնվել է 380 հազ. դրամ, իսկ գրպանում՝ 128 հազ. դրամ»,- ասաց Տռուզյանը:  

Նրա խոսքերով՝ կաշառք ստացած երկու քաղաքացիներ արդեն հայտնաբերվել են: Աշխատանքներ են տարվում կաշառք ստացած մյուս քաղաքացիներին բացահայտելու ուղղությամբ: 

Տռուզյանը նշեց, որ գործով նյութերը փոխանցվել են հատուկ քննչական ծառայություն: Փաստով քրեական գործ կհարուցվի:
Կիրակի՝ մայիսի 6-ին Հայաստանում անցկացվում են ԱԺ ընտրությունները: Քվեարկությունն ընթանում է 1982 ընտրատեղամասերում և  կշարունակվի մինչև 20:00-ն:

ԿԸՀ-ն ապրիլի 1-ին գրանցել է ութ կուսակցության և կուսակցական դաշինքի ընտրացուցակները:

Կոալիցիոն երեք կուսակցություններից բացի, (ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր») պատգամավորական մանդատների համար կպայքարեն նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Ժառանգությունը» («Ազատ դեմոկրատների» հետ միասնական համամասնական ցուցակ), Հայ ազգային կոնգրեսը (կուսակցական դաշինք), Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը և «Միավորված հայեր» կուսակցությունը:

Գրանցվել է նաև մեկ ընտրական դաշինք՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:

Մեծամասնական ընտրակարգով պատգամավորական մանդատի համար կպայքարի 137 թեկնածու, ընդ որում երկու ընտրատեղամասում ընտրությունները կանցնեն առանց այլընտրանքի:

Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն, խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հավաքեն քվեների 5 տոկոսը, իսկ դաշինքները՝ 7 տոկոսը:--0--