Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+25

ՀՀ ԱԺ խոսնակը կմասնակցի Լիտվայում կայանալիք ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովին

07.04.2014, 14:21
ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 7–8–ը կմասնակցի Վիլնյուսում կայանալիք ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների  խորհրդաժողովին, հաղորդում է ՀՀ ԱԺ–ի մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԺ խոսնակը կմասնակցի Լիտվայում կայանալիք ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների  խորհրդաժողովին
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 7–8–ը կմասնակցի Վիլնյուսում կայանալիք ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների  խորհրդաժողովին, հաղորդում է ՀՀ ԱԺ–ի մամուլի ծառայությունը։

Խորհրդաժողովին հրավիրված են նաև  Արևելյան գործընկերության անդամ  երկրների խորհրդարանների նախագահները։

Խորհրդաժողովում ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։

Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը։ Սակայն 2013 թ.–ի սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։

Այդուհանդերձ, ինչպես մարտի 20–ին Բրյուսելում հայտարարել է Տիգրան Սարգսյանը` զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, Հայաստանն ու ԵՄ–ն կարող են նոր քաղաքական համաձայնագիր ստորագրել։ Նրա խոսքերով` կարող է լինել Հայաստանի և Եվրամիության միջև առանձին մեծ քաղաքական համաձայնագիր, և այս ուղղությամբ Երևանն աշխատանքներ է տանում եվրոպացի գործընկերների հետ։–0–