Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 10, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում

23.01.2013, 10:48
ԵԱՀԿ առաքելությունը չորեքշաբթի դիտարկում կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն, հաղորդեցին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ առաքելությունը չորեքշաբթի դիտարկում կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն, հաղորդեցին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Դիտարկումը տեղի կունենա ՀՀ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի մերձակայքում։ Հայկական կողմից դիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Իրժի Աբերլեն և Ուիլյամ Պրայորը, ադրբեջանական կողմից` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնական Եվգենի Շարովը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-