Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+25

ԵԱՀԿ առաքելությունը հուլիսի 4-ին դիտարկում կանցկացնի ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում

02.07.2013, 10:17
Հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում, տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ԵԱՀԿ առաքելությունը հուլիսի 4-ին դիտարկում կանցկացնի ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում, տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկում կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  /ԳՆԱՆ/ դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/:

Հակառակ կողմից դիտարկման խումբը կղեկավարի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

«ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանն ու ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը»,– ասվում է հաղորդագրության մեջ։-0-