Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Երևանի քաղաքապետը հրաժարվել է մասնակցել Ավագանու ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերի բանավեճին

30.04.2013, 19:34
Ոչ իշխանամետ քաղաքական ուժերը վրդովմունք են հայտնել Ավագանու ընտրություններին ՀՀԿ ընտրացուցակը գլխավորող Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի` «Սիվիլիթաս» հիմնադրամի  կազմակերպած բանավեճին մասնակցելուց հրաժարվելու հետ կապված։

Երևանի քաղաքապետը հրաժարվել է մասնակցել Ավագանու ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերի բանավեճին
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ոչ իշխանամետ քաղաքական ուժերը վրդովմունք են հայտնել Ավագանու ընտրություններին ՀՀԿ ընտրացուցակը գլխավորող Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի` «Սիվիլիթաս» հիմնադրամի  կազմակերպած բանավեճին մասնակցելուց հրաժարվելու հետ կապված։

Բացի Մարգարյանից, բանավեճին չի մասնակցել նաև «Օրինաց Երկիր» կոալիցիոն կուսակցության ցուցակում առաջինը գրանցված արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը։

Ըստ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանի` բանավեճին գործող քաղաքապետի բացակայությունը վկայում է քաղաքական մենաշնորհի մասին, որը թույլ է տալիս հեռանալ պատասխանատվությունից։

Միաժամանակ Ավագանու ընտրություններին «Բարև, Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը քաղաքապետի բացակայությունը բացատրեց նրանով, որ նա ցանկանում է խուսափել վերջին 4 տարվա պատասխանատվությունից, և վերջին չորս տարվա ընթացքում քաղաքը կառավարող թիմի մասն է։

Ըստ ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանի` քաղաքապետի բացակայությունն ուղերձ է, որ իշխանությունները պատրաստվում են ոչ թե վերընտրման, այլ վերարտադրության։ «Եթե նրանք ցանկանային վերընտրվել, նրանք կգային, որպեսզի համոզեին ոչ միայն մեզ, այլ նաև քաղաքի հասարակությանը։ Նրանք խնդիր չունեն համոզելու ընտրողին, նրանց խնդիրն ընտրողին կաշառելը կամ վախեցնելն է, որպեսզի նա իր ձայնն իրենց տա»,– նշեց նա։

Միաժամանակ «ԱՌԿԱ» գործակալությանը չհաջողվեց կապվել Տարոն Մարգարյանի ընտրական շտաբի ներկայացուցիչների հետ, որպեսզի իմանային բանավեճին մասնակցությունից քաղաքապետի հրաժարվելու պատճառների նրանց տարբերակը։

Պետք է նշել նաև, որ քաղաքական ուժերի հանդիպմանը թույլ չի տրվել մասնակցել «Օրինաց Երկիր» կուսակցությունից պատգամավոր Հովհաննես Մարգարյանին, ով  բանավեճերի ժամանակ պետք է փոխարիներ Արմեն Երիցյանին։ Ըստ նրա` հանդիպման կազմակերպիչները իրենց որոշումը մեկնաբանել են նրանով, որ «Օրինաց Երկիր» կուսակցությունն իբրև նախօրոք հրաժարվել է բանավեճին մասնակցելուց։

«Դա այդպես չէ։ ՄԵնք պատրաստ ենք ցանկացած քննարկման, ցանկացած ձևաչափով, որը կուղղվի նրան, որպեսզի առավել թափանցիկ և վերահսկելի դառնան  ընտրական գործընթացները»,–«ԱՌԿԱ»գործակալության թղթակցի հետ զրույցում ասաց նա` ավելացնելով, որ իրենց բանավեճի անցկացման սխալ տեղ ու ժամ են ասել, ինչն էլ իր ուշացման պատճառն է դարձել։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ Ազգային Կոնգրես», Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայաստանի Հանրապետական, «Օրինաց երկիր» կուսակցությունների և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները:--0—