Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Երևանն ու Վաշինգտոնը բարձր են գնահատում երկկողմ համագործակցության դինամիկայի զարգացումը

31.10.2012, 19:43
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին, տեղեկացնում են ՀՀ կառավորության մամուլի ծառայությունից:
Երևանն ու Վաշինգտոնը բարձր են գնահատում երկկողմ համագործակցության դինամիկայի զարգացումը
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբեր. /ԱՌԿԱ/. Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին, տեղեկացնում են ՀՀ կառավորության մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան  հարաբերություններին և բարձր գնահատել երկկողմ փոխգործակցության մակարդակն ու զարգացման դինամիկան:

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի պետական կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումները, որոնք իրենց շարունակությունն են ունենալու նաև 2013 թվականին:

Կողմերը կարևորել են ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը  և, մասնավորապես, այն ծրագրերի իրականացումը, որոնք նպատակաուղղված են  օժանդակելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին:  -0-