Рейтинг@Mail.ru
USD
381.21
EUR
443.92
RUB
4.8108
GEL
141.5
2026 թ. հունվարի 11, կիրակի
եղանակը
Երևանում
-3

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

16.04.2013, 11:51
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 16-18-ը Հայաստան կայցելի Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը:
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/.  ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 16-18-ը Հայաստան կայցելի Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը:

Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, այցի ընթացքում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի և Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:-0-