Զախարովան հույս ունի, որ հանգստացրել է հայկական ԶԼՄ–ներն Արցախի հարցում
12.11.2015,
20:45
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` Երևան կատարած այցի շրջանակում արծարծվող Ղարաբաղի հարակից շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու լուրերի վերաբերյալ հայկական ԶԼՄ–ներում հայտնված տեղեկությունների մասին հարցին, խորհուրդ է տվել չսրել իրավիճակը և դիմել բաց աղբյուրներին։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` Երևան կատարած այցի շրջանակում արծարծվող Ղարաբաղի հարակից շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու լուրերի վերաբերյալ հայկական ԶԼՄ–ներում հայտնված տեղեկությունների մասին հարցին, խորհուրդ է տվել չսրել իրավիճակը և դիմել բաց աղբյուրներին։
«Չեմ կարող ոչինչ ավելացնել նրան, ինչ մանրամասն պատմեց Սերգեյ Լավրովը Երևանում նոյեմբերի 9–ին կայացած բաց մամուլի ասուլիսում։ Նա մանրամասն կանգ առավ հարցի, այդ թվում` բանակցային գործընթացի, քննարկվող հարցերի վրա։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ` պետք չէ սրել իրավիճակը։ Պետք է իսկապես դիմել սկզբնաղբյուրներին, ռուս նախարարի խոսքերին։ Այդ ամենը հրապարակված է կայքում»,– ասաց Զախարովան ճեպազրույցի ընթացքում` պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Ըստ նրա, ռուսական կողմը սերտ կապ է պահում հայ գործընկերների հետ, իսկ ղարաբաղյան կարգավորման հարցում, բնականաբար, ադրբեջանցի գործընկերների հետ։
«Մենք չենք անում ոչինչ, ինչը կարող է վնասել երկու երկրներին։ Մեր խնդիրը բազմիցս հաստատվել է, այն հրապարակային է, ձևակերպված և կենտրոնացած է ղարաբաղյան կարգավորման մեր մոտեցումների վրա։ Այդ մոտեցումներն անփոփոխ են, և ես դրանք կարող եմ միայն հաստատել։ Հույս ունեմ, որ ինչ–որ կերպ հանգստացրի զանգվածային լրատական միջոցները»,– նշեց ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:
1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-