Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայերը ՄՄՀՊԻ–ում սովորող էթնիկ խմբերից ամենամեծն են

22.07.2013, 16:33
ՄՄՀՊԻ–ում սովորող ամենամեծ էթնիկ խմբերից են, շաբաթ Երևանում ասաց բուհի ռեկտոր Անատոլի Տորկունովը։

Հայերը ՄՄՀՊԻ–ում սովորող էթնիկ խմբերից ամենամեծն են
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայերը ՄՄՀՊԻ–ում սովորող ամենամեծ էթնիկ խմբերից են, շաբաթ Երևանում ասաց բուհի ռեկտոր Անատոլի Տորկունովը։

Ըստ նրա` ՄՄՀՊԻ–ում սովորում է Հայաստանի գրեթե 50 քաղաքացի, ինչպես նաև հայ ազգության մոտ հարյուր Ռուսաստանի քաղաքացիներ, ովքեր ճիշտ են համարել նշել իրենց ազգությունը։

«Այսինքն, եթե խոսենք ազգային պատկանելության մասին, ապա հայերը համալսարանում սովորող էթնիկ խմբերից ամենամեծն են ռուսներից հետո»,– ասաց Տորկունովը շաբաթ Երևանում «Հայաստանի աշխարհաքաղաքական դերը ժամանակակից միջազգային հարաբերությունների համակարգում» ինտերնետային կոնֆերանսի ընթացքում։։

Նա նշեց նաև, որ փոփոխությունների, այդ թվում` միջազգային քաղաքականության կարևորագույն գործոն է սերնդափոխությունը, և ամեն նոր սերունդ ազատվում է որոշ հին բարդույթներից, իր հետ դրական փոփոխությունների հնարավորություններ է կրում, հայտնում է «Նովոստի–Արմենիա»։

«Ռուս–հայկական հարաբերություններում նոր սերունդը, կարծում եմ, պետք է իր հետ ավելի շատ թափանցիկություն, ավելի շատ պրագմատիզմ, միջազգային համատեքստի ավելի լավ ըմբռնում պետք է բերի։ Միաժամանակ շատ կարևոր է, որպեսզի այն պահպանի փոխադարձ հարգանքը և մարդկային, հոգեկան ջերմությունը, որը դարեդար պահպանվել է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև»,– ասաց Տորկունովը։

Համաժողովը կազմակերպվել է Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի վարչության և կառույցում գործող «Politlogos»  իրավիճակային վերլուծության և քաղաքական կանխատեսումների կենտրոնի կողմից։ -0-