Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Հայաստանում 10 ամսում ծնելիությունը նվազել է 7,1%–ով

06.12.2024, 11:34
Հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 28 164 երեխա, մինչդեռ 2023 թվականի 10 ամսում ծնվել է 30 326 երեխա
Հայաստանում 10 ամսում ծնելիությունը նվազել է 7,1%–ով

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2024 թվականի հունվար-հոկտեմբերին ծնելիության մակարդակը, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 7,1%–ով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ Հայաստանում այս տարվա հունվարից ծնելիության անկում է գրանցվում։

Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 28 164 երեխա, մինչդեռ 2023 թվականի 10 ամսում ծնվել է 30 326 երեխա։

Միաժամանակ, նշված ժամանակահատվածում գրանցվել է 378 մեռելածնության դեպք դեպք, ինչը 11,8%–ով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Ընդհանուր առմամբ, 2024 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում երկրում մահացել է 21228 մարդ, ինչը 5,3%-ով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

2024թ. hունվար-հոկտեմբերին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 132.7%, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 150.4%-ի համեմատ: