Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում 2024թ․–ին ծնելիությունը նվազել է 8%–ով

05.02.2025, 15:13
Հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 33 648 երեխա, մինչդեռ 2023 թվականին ծնվել է 36 590 երեխա
Հայաստանում 2024թ․–ին ծնելիությունը նվազել է 8%–ով

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2024 թվականին, 2023 թվականի համեմատ, ծնելիությունը նվազել է 8 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ Անցած տարվա հունվարից Հայաստանում ծնելիության անկում է գրանցվել։

Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 33 648 երեխա, մինչդեռ 2023 թվականին ծնվել է 36 590 երեխա։ Միաժամանակ, նորածինների 17614-ը տղա է (2023-ին՝ 19220), 16034–ը՝ աղջիկ (2023-ին՝ 17370)։

Հաշվետու տարվա ընթացքում արձանագրվել է մեռելածնության 444 դեպք, ինչը 5%-ով ավելի է 2023թ.–ից։

Ընդհանուր առմամբ, անցյալ տարի երկրում մահացել է 25 576 մարդ, ինչը 5,2%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։

Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակահատվածում 100 աղջկան բաժին է ընկնում 109,9 տղա (նորածինների սեռերի հարաբերակցությունը)՝ 2023 թվականի 110,7-ի դիմաց։