Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Առաջարկվում են փոփոխություններ, որոնցով ժամկետյաին զինվորական ծառայության սահմանային տարիքը 27–ից կդառնա 37 տարի

05.05.2025, 13:53
«Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկել է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինվորի կարգավիճակի մասին» օրենքում
Առաջարկվում են փոփոխություններ, որոնցով ժամկետյաին զինվորական ծառայության սահմանային տարիքը 27–ից կդառնա 37 տարի

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/ԱՌԿԱ/․ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկել է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինվորի կարգավիճակի մասին» օրենքում։

Ինչպես նշվում է ԱԺ–ի կայքում հրապարակված նախագծի հիմնավորման մեջ, առաջարկվում է ժամկետյաին զինվորական ծառայության սահմանային տարիքը 27–ից դարձնել 37 տարի։

Առաջարկվում է նաև մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ։

«Սա այն գումարն է, որը 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիները կարող են վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից», – նշվում է հիմնավորման մեջ։

Օրինագծի հեղինակը պարզաբանում է, որ ծառայության ժամկետի երկար լինելով, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրով և մի շարք այլ գործոններով պայմանավորված, մեծ թվով քաղաքացիներ խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից մի շարք ճանապարհներով՝

·       մինչև 18 տարին լրանալը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից (2022–2024թթ․–ի ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից)

·       մեկնում են ՀՀ–ից բուժման, ուսման կամ այլ պատրվակով և մինչև 27 կամ 37 տարին լրանալը չեն վերադառնում

·       ծառայությունից ազատվելու համար զինվորական ծառայության հետ անհամատեղելի հիվանդությունների թղթեր են պատրաստում։

2024 թվականի հունվարի 16-ին ՀՀ ԱԺ–ն հաստատել է Սարգսյանի նախաձեռնած՝ զորակոչից խուսափողների մասին օրենքը, որը նախատեսում է զինվորական ծառայության ժամկետի կրճատում կամ դրանից ազատում՝ որոշակի գումարի դիմաց։