Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
411.39
RUB
4.2196
GEL
141.1
2025 թ. փետրվարի 13, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Երևանի տոնական ձևավորման վրա նախատեսվսում է ծախսել 549,7մլն դրամ. Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 8–ին

20.11.2024, 13:42
Երկրի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունն այս տարի տեղի կունենա դեկտեմբերի 8-ին
Երևանի տոնական ձևավորման վրա նախատեսվսում է ծախսել 549,7մլն դրամ. Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 8–ին

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Երկրի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունն այս տարի տեղի կունենա դեկտեմբերի 8-ին։

Այս մասին հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ ընթացիկ տարում Երևանի տոնական ձևավորման վրա նախատեսվսում է ծախսել 549,7մլն դրամ։

«Ամանորյա միջոցառումները, ձևավորման աշխատանքները ձեռք են բերվել երկփուլ մրցույթի ընթացակարգով, իսկ աշխատանքները բաժանվել են 5 լոտի: Նախատեսում էինք գլխավոր տոնածառի համար նոր ճյուղեր ու խաղալիքներ ձեռք բերել, հները բավականին մաշված են, բայց քանի որ այս լոտը չկայացավ, մեկ անձից գնման շրջանակներում, էականորեն ավելի նվազ թվով՝ 18 մլնի շրջանակներում ձեռք ենք բերելու որոշակի սարքավորումներ», – ասաց Գրիգորյանը։ 

Նրա խոսքով, 2-րդ լոտը Հանրապետության հրապարակի երգող շատրվանների տարածքի ամանորյա ձևավորումն է, 3-րդը՝ Սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպման աշխատանքները, 4-րդը՝ Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման աշխատանքների կազմակերպումը և 5-րդը՝ ամանորյա լուսավորության ձևավորման աշխատանքներ քաղաքի տարբեր վայրերում։

Գրիգորյանը նշեց, որ առաջին լոտի համար նախատեսվել էր 50 մլն, սակայն կծախսվի 18-ը չկայանալու պատճառով, 2-րդ լոտինը կազմել է 60 մլն դրամ, 3-րդինը՝ 190 մլն, 4-րդինը՝ 90 մլն, 5-րդի համար՝ 210 մլն դրամ:

«2022-23 թթ. մենք ծախսել ենք 590 մլն 990 հազար դրամ, նախորդ տարի ծախսել են 626 մլն 926 հազար, այս տարվա թիվը 549 մլն 706 հազար դրամ է, քանի որ 1-ին լոտին չեն մասնակցել», – նշեց Գրիգորյանը։