Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 10, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վանաձոր համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 7 անշարժ գույք, 165 միլիոն դրամ

08.01.2025, 11:58
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը
Գլխավոր դատախազությունը պահանջում է Վանաձոր համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 7 անշարժ գույք, 165 միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 3 անշարժ գույք Երևան քաղաքում, 4 անշարժ գույք Վանաձոր քաղաքում.
  • 1 տրանսպորտային միջոց.
  • 3 իրավաբանական անձանցում մասնակցություններ.
  • 165 միլիոն 664 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար: