Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

ԽԱՊԿ․ ընդդեմ լրատվամիջոցների այս տարվա 9 ամսում դատարան է ներկայացվել է 45 հայց՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 35-ի համեմատ

24.10.2025, 14:38
2025թ․–ի երրորդ եռամսյակի ընթացքում ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների ներկայացվել է 15 նոր դատական հայց, որոնցից 10-ի դեպքում հայցվորները պաշտոնյաներ են, 5-ում՝ այլ անձինք
ԽԱՊԿ․ ընդդեմ լրատվամիջոցների այս տարվա 9 ամսում դատարան է ներկայացվել է 45 հայց՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 35-ի համեմատ

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/. ՀՀ–ում 2025թ․–ի 9 ամիսներին ընդդեմ լրատվամիջոցների ներկայացվել է 45 հայց, ինչը 10-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ներկայացնելով կոմիտեի 2025 թ.-ի երրորդ եռամսյակի զեկույցը։

Մելիքյանը նշել է, որ 2025թ․–ի երրորդ եռամսյակի ընթացքում ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների ներկայացվել է 15 նոր դատական հայց, որոնցից 10-ի դեպքում հայցվորները պաշտոնյաներ են, 5-ում՝ այլ անձինք։ Մելիքյանը նաև ավելացրել է, որ դատական հայցերը վիրավորանքի ու զրպրատության հիմքով են։

«Շարունակվել է միտումը, երբ պաշտոնյաները հրապարակայնորեն թիրախավորում են լրատվամիջոցներին կամ առանձին լրագրողների, ինչին հաջորդել է նաև նրանց դեմ դատական հայցեր ներկայացնելը», – նշել է Մելիքյանը՝ հավելելով, որ տեղեկատվական վեճերը դատական կարգով լուծելու ճանապարհով են գնացել բազմաթիվ պաշտոնյաներ։

Մելիքյանն ընդգծել է, որ բազմաթիվ գործեր կարող էին դատարանում չլինել, և   խնդիրները կարող էին լուծվել արտադատական կարգով։