ԱԻՆ.դեկտեմբերի 25-28-ը Վայոց Ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը երկկողմանի փակ է լինելու

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 25-28-ը ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը երկկողմանի փակ է լինելու, հաղորդում է ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը։
Ճանապարհի այդ հատվածը կփակվի 8-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների պատճառով։
Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման:
Նախարարությունը նաև հայտնում է, որ դեկտեմբերի 28-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Դժվարանցանելի է Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը», – նշվում է հաղորդագրության մեջ։
ՏԿԱԻ նախարարությունը, հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվությանը, հայտնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում: –0–