Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

ՀԾԿՀ–ն 20 մլն դրամով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը

26.06.2013, 15:38
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի կայացած նիստի ընթացքում 20 մլն դրամով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ին` հավաստի տեղեկատվություն տրամադրելուն վերաբերող արտոնագրի պայմանները խախտելու համար։  
 ՀԾԿՀ–ն 20 մլն դրամով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի կայացած նիստի ընթացքում 20 մլն դրամով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ին` հավաստի տեղեկատվություն տրամադրելուն վերաբերող արտոնագրի պայմանները խախտելու համար։  

«էլեկտրական ցանցին նոր սպառողների միանալու ժամկետների մասին հանձնաժողովին ներկայացրած ընկերության հաշվետվության մեջ 2012թ.–ի երրորդ եռամսյակում էլեկտրաէներգիայի սպառման համակարգին ՀՀ քաղաքացիներ Վ. Մինասյանի և Յու. Ավոյանի միանալու ժամկետների խախտում է հայտնաբերվել»,– ասաց ՀԾԿՀ լիցենզավորված գործունեության մոնիթորինգի և ներդրումային ծրագրերի վարչության պետ Աբգար Բուդաղյանը` ներկայացնելով ՀԾԿՀ–ի որոշումը։

2013թ.–ի ապրիլին Հանձնաժողովն ընկերությանը տեղեկացրել էր հայտնաբերված խախտման համար վարչական վարույթ սկսելու մասին և ընկերությունից պահանջել էր երկու դեպքի առթիվ հիմնավորումներ ներկայացնել։   

Ընկերության ներկայացրած բացատրությունների համաձայն, մեկ բաժանորդի (Մինասյանի) ցանցին միանալու ժամկետների խախտման պատճառ է դարձել այն, որ նա երկար ժամանակ գտնվել է արտերկրում, իսկ Ավոյանի հետ կապված խախտման դեպքը աշխատակիցների աշխատանքում թերանալու հետևանք է դարձել։

Ընկերության բացատրությունները ստանալով` Հանձնաժողովը պահանջել է նշված պատճառների հավաստիության հիմնավորումներ ներկայացնել, սակայն նման տեղեկատվություն չի ներկայացվել։  

«Այսպիսով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը խախտել է արտոնագրի պայմանները, որոնք վերաբերում են նրան, որ ընկերության գործունեության վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը պետք է հավաստի լինի»,– պարզաբանեց Բուդաղյանը։

Հայտնաբերված խախտումների համար ՀԾԿՀ–ն հանձնարարել է տուգանել ընկերությանը 10 մլն դրամի չափով` յուրաքանչյուր դեպքի առթիվ։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Սազոնովը նշեց, որ խախտումների դիմաց ընկերության նկատմամբ կիրառված պատժամիջոցները կարող էին սահմանափակվել նախազգուշացումով։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ–ի 100–տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի բաշխումն է։

ՀԷՑ–ը Հայաստանի տարածքով էլեկտրաէներգիայի տրանսմիսիայի և տեղաբաշխման բացառիկ արտոնագիր ունի։ Ընկերությունը սպասարկում է շուրջ 967 հազար սպառողի։ Աշխատակիցների թիվը կազմում է 7800 մարդ։ .($1 - 410,70 դրամ է) –0—