Ինչ պետք է իմանալ Հայաստան մուտք գործելիս. ՊԵԿ-ն իրազեկում է (ՎԻԴԵՈ)

Ինչ պետք է իմանալ Հայաստան մուտք գործելիս. ՊԵԿ-ն իրազեկում է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին Հայաստանի Հանրապետություն սահմանը հատելիս անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման կանոնները։

ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխելիս կիրառվում է մաքսային հսկողության իրականացման երկուղի համակարգ։ Ֆիզիկական անձինք կարող են ինքնուրույն ընտրություն կատարել «կարմիր» և «կանաչ» ուղիների միջև։

«Կանաչ» ուղին կարելի է ընտրել, եթե մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռում տեղափոխվում են անձնական օգտագործման այնպիսի ապրանքներ, որոնք ենթակա չեն մաքսային հայտարարագրման: «Կարմիր» ուղին պետք է ընտրել, եթե Ձեր ուղեկցող ուղեբեռում առկա են այնպիսի ապրանքներ, որոնք ենթակա են մաքսային հայտարարագրման, ինչպես նաև եթե համոզված չեք, որ Ձեր կողմից տեղափոխվող ապրանքները ենթակա չեն հայտարարագրման։

Օդային տրանսպորտով Հայաստան մուտք գործելիս առանց մաքսային վճարների թույլատրվում է ներմուծել անձնական օգտագործման ապրանքներ, որոնց արժեքը չի գերազանցում 10 000 եվրոյին համարժեք գումարը, քաշը՝ 50 կգ-ը։ Իսկ ցամաքային տրանսպորտի դեպքում՝ արժեքը չպետք է գերազանցի 200 եվրոյին համարժեք գումարը, քաշը՝ 10 կգ-ը: Ապրանքների ներմուծման թույլատրելի չափաքանակները գերազանցելու դեպքում անհրաժեշտ է լրացնել ուղևորային մաքսային հայտարարագիր ֆիզիկական անձի մոտ առկա բոլոր ապրանքների վերաբերյալ (բացառությամբ անձնական օգտագործման օգտագործած ապրանքների), վճարել մաքսային վճարները գերազանցող մասի համար՝ արժեքից 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կգ-ի դիմաց՝ 4 եվրոյին համարժեք դրամը։

ՀՀ սահմանով ապրանքների տեղափոխման կարգավորումների մասին ուղեցույցն՝ այստեղ։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:26 13.09.2024




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×