Երևանում բացվել է «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի նոր շենքը
02.04.2015,
20:21
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի նոր շենքն է բացվել հինգշաբթի Երևանում, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի նոր շենքն է բացվել հինգշաբթի Երևանում, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը՝ ապրիլի 2-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին ներկա է գտնվել «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի նոր շենքի հանդիսավոր բացմանը, որի նպատակն է աջակցել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին»,– ասվում է հաղորդման մեջ։
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության նախարարները, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ հյուրեր:
Շնորհավորելով ներկաներին կենտրոնի նոր ու հարմարավետ շենքի բացման առթիվ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել կենտրոնին:
«Սրտացավ մի խումբ մարդկանց, կազմակերպությունների և անձամբ տիկին Սարգսյանի անմիջական հետևողականության արդյունքում կարճ ժամանակահատվածում կենտրոնի նոր շենքն արդեն պատրաստ է լիարժեք շահագործման: Շնորհավորելով կենտրոնի սաներին և ծնողներին` իմ շնորհակալությունն եմ հայտնում Աուտիզմի ազգային հիմնադրամին, անձամբ Ձեզ, տիկին Սարգսյան, ինչպես նաև այն ներդրողներին, կազմակերպիչներին ու բարերարներին, ովքեր աջակցեցին և օգնեցին ծրագիրը արագ կյանքի կոչելու հարցում»,– ընդգծեց Մարգարյանը։
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի ձևավորման գործում անգնահատելի ավանդի համար Երևանի քաղաքապետն արժանացավ «Աուտիզմ» ազգային հիմնադրամի շնորհակալագրի։
Կենտրոնի նոր շենքի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին:
2012թ.-ի ապրիլի 2-ին՝ Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը, Հայաստանի Հանրապետության առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ և նախագահությամբ ստեղծվեց «Աուտիզմ ազգային հիմնադրամ»: Նույն թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից հիմնադրամին տրամադրվեց շենք Գյուրջյան 13 հասցեում, որը քաղաքապետարանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության ու Հայկական բարեգործական ընդհանուր միության միջոցներով հիմնովին վերանորոգվեց:
Կենտրոնին օժանդակություն է ցուցաբերել VivaCell-MTS–ը։ -0-