Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
444.34
RUB
4.9183
GEL
140.85
2026 թ. փետրվարի 20, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

11-ժամյա ջրանջատում է նախատեսված Երեւանի վարչական շրջաններից մեկում

13.12.2021, 22:44
11-ժամյա ջրանջատում է նախատեսված Երեւանի վարչական շրջաններից մեկում
11-ժամյա ջրանջատում է նախատեսված Երեւանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. 11-ժամյա ջրանջատում է նախատեսված Երեւանի վարչական շրջաններից մեկում:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 14-ին ժամը 09.00-20.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 4-րդ բնակելի զանգվածի, 3-րդ բնակելի զանգվածի 30, 31, 2-րդ բնակելի զանգվածի 21-ից-26 համարների, Ձոր 1, 2, Վան թաղամասերի, Եղվարդի խճուղու, Փիրումյան, Միկոյան փողոցների, Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի շենքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:-0-