Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

28.06.2023, 15:37
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./ԱՌԿԱ/. 12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 29-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Ձորափի, Կոնդի, Ֆրիկի, Ռուսթավելի, Սբ․Աբգար Թագավորի փողոցների, Այգեձորի փողոցի և 1-ին նրբանցքի, Պռոշյան փողոցի և 1-ին նրբանցքի, Լեոյի 12, Մ․Բաղրամյան 21, 23, Դ․Դեմիրճյան 27-33, Իսրայելյան 43 շենքերի, Մ․Սարյան 24-26 շենքերի՝ իրենց կոտորակներով, Պարոնյան 15-50/3 շենքերի և 2-73ա անհատական տնատիրությունների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։–0–