Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

14–ժամյա վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

15.02.2019, 16:19
14 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում։
14–ժամյա վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./ԱՌԿԱ/. 14–ժամյա վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։ 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 18-ին ժամը 10:00-24:00 կդադարեցվի Հյուսիսային ճառագայթ, Արաբկիրի 23, 25, 27, 29, 33, 35, 37, 39, Արաբկիրի 17 փողոցի 25, 27 համարների, Արաբկիրի 21 փողոցի 16-ից - 47 համարների, Բաբայան փողոցի 22-ից-38 համարների,ներառյալ կոտորակները, Վ. Դավթյան փողոցի, ներառյալ նրբանցքների ջրամատակարարումը: 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։–0–