Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+23

15–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

16.12.2021, 17:37
15–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
15–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. 15–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 17-ին ժամը 09.00-24.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Պարսեղովի, Կարապետյան, Ռուստամյան, Ս. Գևորգյան փողոցների, Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Մարգարյան փողոցի և նրբանցքների, Բաշինջաղյան փող. 172-ից-180 զույգ համարների, Հալաբյան 41-ից-65 կենտ համարների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–