Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում գործազրկությունը 2013թ.–ին կրճատվել է 1.1 տ.կ.–ով և կազմել 16,2%

31.03.2014, 19:44
Հայաստանում գործազրկության մակարդակը 2013թ.–ին կազմել է 16,2 տոկոս` 2012թ.–ի համեմատ կրճատվելով 1.1 տ.կ.–ով, հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։
Հայաստանում գործազրկությունը 2013թ.–ին կրճատվել է 1.1 տ.կ.–ով և կազմել 16,2%
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործազրկության մակարդակը 2013թ.–ին կազմել է 16,2 տոկոս` 2012թ.–ի համեմատ կրճատվելով 1.1 տ.կ.–ով, հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։ 

ԱՎԾ տվյալների համաձայն, գործազրկության մակարդակը 2013թ.–ին քաղաքներում կազմել է 23,4 տոկոս (2012թ.–ին` 25,5% ), իսկ գյուղերում` 6 տոկոս (2012թ.–ին` 5,3%)։ 

Միաժամանակ Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 388,9 հազար մարդ, որից 1 164,3 հազարը` զբաղված, իսկ  224,6 հազարը` գործազուրկ։  Հայաստանի աշխատանքային ռեսուրսները 2013թ.–ին կրճատվել են 3,2 տոկոսով` կազմելով 2 189,4 հազար մարդ։ –0–