Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

2023թ.-ի դեկտեմբերի ընթացքում կատարված տարեկան՝ 12.000 դրամ վճարը տարածվելու է միայն 2023թ.-ի դեկտեմբեր ամսվա ընթացքում․ Երևանի քաղաքապետարանն՝ ավտոկայանատեղիների վճարի մասին

07.12.2023, 11:03
2024 թ. ավտոկայանատեղերի դրույքաչափերը կսահմանվեն Երևանի ավագանու 2023 թ. դեկտեմբերի 26-ին կայանալիք հերթական նիստի ընթացքում
2023թ.-ի դեկտեմբերի ընթացքում կատարված տարեկան՝ 12.000 դրամ վճարը տարածվելու է միայն 2023թ.-ի դեկտեմբեր ամսվա ընթացքում․ Երևանի քաղաքապետարանն՝ ավտոկայանատեղիների վճարի մասին
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևան համայնքում ավտոկայանատեղիների 2023թ.-ի վճարները սահմանվել են Երևանի ավագանու 27.12.2022թ.-ի թիվ 687-Ն որոշմամբ և գործելու են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ժամը 24:00-ն, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Հետևաբար 2023թ.-ի դեկտեմբեր ամսվա ընթացքում կատարված տարեկան՝ 12.000 դրամ վճարը տարածվելու է միայն 2023թ.-ի դեկտեմբեր ամսվա ընթացքում կայանման վրա:

Նշվում է նաև, որ 2024 թ. ավտոկայանատեղերի դրույքաչափերը կսահմանվեն Երևանի ավագանու 2023 թ. դեկտեմբերի 26-ին կայանալիք հերթական նիստի ընթացքում:

Նոյեմբերի 29–ին Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ առաջարկվում է Երևան քաղաքում սահմանել Ա և Բ գոտիներ:

Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց և պողոտա: Նշված հատվածներում ըստ առաջարկվող տարբերակի, նախատեսվում է կիրառել հետևյալ դրույքաչափերը.

Ա գոտի՝
Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 300 դրամ
Յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 2000 դրամ
Մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ
Մեկ ամսվա համար՝ 18000 դրամ
Մեկ տարվա համար՝ 160 000 դրամ

Բ գոտի՝
Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 200 դրամ
Յուրաքանչյուր 1 օրվա համար 1000 դրամ
Մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ
Մեկ ամսվա համար՝ 4000 դրամ
Մեկ տարվա համար՝ 24000 դրամ

Ըստ Կոստանյանի, նախաձեռնության հիմքում առաջնահերթ՝ մայրաքաղաքի փոքր կենտրոնն էականանորեն բեռնաթափելն է, այլ ոչ համայնքային բյուջեի եկամուտներն այս կերպ ավելացնելը:–0–