20–ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել զորամասերից մեկի մարտական դիրքում
23.05.2018,
11:06
Մարտական դիրքում 20–ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 22-ին ժամը 13.30-ի սահմաններումՀՀ հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի (ծնված 1998թ., 2017-2 զորակոչ, Գյումրիի ԶԿ) դին՝ որովայնի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ևծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–