Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

25.05.2022, 14:57
Այսօր ավելի վաղ «Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտնեցին, որ վաղը 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Արաբկիրում
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./ԱՌԿԱ/. 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 26-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Գ-1 թաղամասերի և Սիլիկյան հին խճուղու ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:

Նշենք, որ այսօր ավելի վաղ «Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտնեցին, որ վաղը 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Արաբկիրում։–0–