Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+26

24–ժամյա ջրանջատում է նախատեսված Գյումրու որոշ շրջաններում

19.05.2017, 16:00
Պլանային ջրանջատում է նախատեսված Գյումրու որոշ շրջաններում։
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Գյումրու որոշ շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. Պլանային ջրանջատում է նախատեսված Գյումրու որոշ շրջաններում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 22-ին ժամը 13.00-ից մինչև մայիսի 23-ը ժամը 13.00-ն կդադարեցվի Գյումրի քաղաքի` Արևելյան փող. 1, 2, 3 համարների, Արևելյան թաղամասի, Օդանավակայանի, Օդանավակայանի թաղամասի, 152 և 153 տնակային տարածքների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։–0–