Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում գործազուրկների թիվը տարվա ընթացքում աճել է 3,7%–ով և հասել 61,9 հազարի

24.06.2014, 13:31
2014 թ.-ի հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործազուրկների թիվը, 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3,7 տոկոսով՝ կազմելով 61,9 հազար մարդ, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Զբաղվածության պետական ծառայություն գործակալության պետ Արտակ Մանգասարյանը:
Հայաստանում գործազուրկների թիվը տարվա ընթացքում աճել է 3,7%–ով և հասել 61,9 հազարի
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. 2014 թ.-ի հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործազուրկների թիվը, 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3,7 տոկոսով՝ կազմելով 61,9 հազար մարդ, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Զբաղվածության պետական ծառայություն գործակալության պետ Արտակ Մանգասարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում գործազուրկների թիվը կազմում է աշխատանք ունեցողների թվի 95,4 տոկոսը:

Գործակալության տվյալների համաձայն՝ 2014 թ.-ի հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանք ունի 64,9 հազար մարդ, այս ցուցանիշը, 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 6,5 տոկոսով: Հատկանշական է, որ այդ թվից 46,6 հազարը կանայք են, 15,8 հազարը՝ երիտասարդ տղամարդիկ:

Գործակալության տվյալներով՝ այսօր Հայաստանում գործազուրկ է երկրի ակտիվ բնակչության 16,2 տոկոսը:

Մանգասարյանը նշեց, որ Հայաստանի աշխատաշուկայում այսօր մարզերում բժիշկների և բուժքույրերի, տնտեսագետների, ՏՏ մասնագետների, ինժեներների, մանկավարժների, դաստիարակների, մենեջերների, վաճառողների, մատուցողների, խոհարարների, հացթուխների, վարսահարդարների, էլեկտրիկների, վարորդների մեծ պահանջարկ կա:

«Թափուր աշխատատեղեր ամենուր կան, բարձր որակավորում ունեցող մասնագետների կարիք կա, սակայն առաջարկվող աշխատավարձը ցածր է, ինչը չի նպաստում գործազուրկների թվի նվազմանը», - նշեց Մանգասարյանը:

Նրա խոսքով՝ 2014 թ.-ի հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանքի է տեղավորվել 4277 աշխատանք փնտրող մարդ, որոնցից 2572- ը կանայք են:-0-