Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

4 անձ ձերբակալվել է Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով

25.08.2022, 22:56
Տարվում է համապատասխան քննություն
4 անձ ձերբակալվել է Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./ԱՌԿԱ/. 2022թ. օգոստոսի 25-ին ժամը 13:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Տ.Մեծ նրբանցք թիվ 20/3 հասցեում` «Պլատոչնի» կոչվող տեղանքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առաջացած կրակից և պահեստում առկա ապօրինի պահվող ռազմամթերքի պայթյունից ոչնչացվել և վնասվել են պահեստի հարակից տարածքում տեղակայված արտադրամասեր, շինություններ և դրանց ներսում առկա գույքը, հաղորդում է Արցախի ՆԳՆ-ն:

Փաստի առթիվ ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության կողմից հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռբակալվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1986թ. ծնված Դ.Մ-ն,1998թ. ծնված Հ.Ս.-ն,1955թ. ծնված Յու.Մ-ն և 1986թ. ծնված Լ.Ք.-ն:

Տարվում է համապատասխան քննություն։

Արդյունքների մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։-0-