Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

90–ականներից հետո առաջին անգամ Կապանի օդանավակայանում մարդատար օդանավ է վայրէջք կատարել (ՖՈՏՈ)

26.04.2023, 12:07
Օդանավը նախատեսված է 19 ուղևորի համար. ՖՈՏՈ
90–ականներից հետո առաջին անգամ Կապանի օդանավակայանում մարդատար օդանավ է վայրէջք կատարել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./ԱՌԿԱ/. Այսօր՝ ապրիլի 26-ին, Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58 բարեհաջող վայրէջք է կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար: Այն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Թռիչքը կրում էր փորձնական բնույթ, հաղորդում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

самолет в Капане

Օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 10:10:
Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սերտիֆիկացվել է 2020 թվականին:

самолет в Капане

«Այս թռիչքը հիրավի պատմական էր, քանի որ 90-ականներից Կապանի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվել՝ բացառությամբ 2017 թվականին մեկ մասնավոր թռիչքի», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–

самолет в Капане

самолет в Капане