Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+10

9-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

01.02.2022, 13:07
Մոտ 9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
9-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./ԱՌԿԱ/. 9-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում: 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 1-ին ժամը 11:30-20:00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Ներքին Շենգավիթի 1-12, Թամանցիների, Տարոնցի, Վերին Շենգավիթի 10, 11, Արարատյան, Շահամիրյանների, Զ.Եսայան, Լ.Խաչիկյան, Ֆրունզեի, Եղ.Թադեվոսյան փողոցների, Բագրատունյաց 6, Տարոնցի, Արարատյան 1, 2 նրբանցքների, Բագրատունյաց 16-69, Արշակունյաց 69-131 կենտ համարների շենքերի ջրամատակարարումը: 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ:-0-