Рейтинг@Mail.ru
USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+17

ԱԺ–ն Մարդու իրավունքների պաշտպան ընտրեց

12.04.2023, 11:06
ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր, նրանք բոլորը կողմ քվեարկեցին
ԱԺ–ն Մարդու իրավունքների պաշտպան ընտրեց
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./ԱՌԿԱ/. Անահիտ Մանասյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան։

Նրա թեկնածության  օգտին քվեարկեց 69 պատգամավոր, դեմ' 0: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր, նրանք բոլորը կողմ քվեարկեցին:

Մանասյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» դաշինքը։ Ընդդիմության թեկնածուն Էդգար Ղազարյանն էր։

Նշենք, որ Մանասյանը նախկինում զբաղեցրել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։–0–