Рейтинг@Mail.ru
USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

ԱԺ–ն Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրել

09.02.2021, 22:50
ԱԺ–ն Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրել
ԱԺ–ն Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրել

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ Ազգային ժողովը փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Լիլիթ Թադևոսյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քվեարկության արդյունքները խորհրդարանում ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 102 «կողմ» և 1 «դեմ»,- ասաց Հովակիմյանը:

Լիլիթ Թադևոսյանը ծնվել է 1978 թ.,  Երևանում: 1998թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 2001թ.՝ ասպիրանտուրան, 2017 թվականից իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: 2018 թ. զբաղեցնում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը:Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունն առաջադրել էր Բարձրագույն դատական խորհուրդը:–0–