Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+7

ԱՆ. ՀՀ–ում կորոնավիրուսից 47 և 69 տարեկան պացիենտներ են մահացել, նրանցից մեկն ունեցել է խրոնիկ հիվանդություններ

30.04.2020, 11:17

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2066 դեպք, որոնցից 929-ն` առողջացած, 32-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1103 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 21125 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 134 նոր դեպք և 29 առողջացած։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 47 և 69 տարեկան: Նրանցից մեկն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–