Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

ԱՆ. Հայաստանում կորոնավիրուսից առողջացածների թիվը հասել է 43-ի

03.04.2020, 10:36
ԱՆ. Հայաստանում կորոնավիրուսից առողջացածների թիվը հասել է 43-ի
ԱՆ. Հայաստանում կորոնավիրուսից առողջացածների թիվը հասել է 43-ի

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ-ում կորոնավիրուսից առողջացել է ևս 10 մարդ: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Երեկ օրվա ընթացքում ունեցել ենք 10 առողջացած` կրկնակի բացասական թեստով, ովքեր դուրս են գրվել բժշկական կենտրոններից: Առողջացածների ընդհանուր թիվը դարձավ 43»,- գրել է նա: 

Հայաստանում ապրիլի 2-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 663 դեպք։ Մինչ օրս գրանցված մահերի թիվը 7-ն է:–0–