ԱՆ-ն ձեռք է բերել 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա մարզային շտապօգնության ավտոպարկը համալրելու նպատակով (ՖՈՏՈ)
21.07.2020,
20:30
Մարզերին կբաշխվի 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի․ /ԱՌԿԱ/․ Մարզային շտապօգնության ավտոպարկը մեքենաներով համալրելու նպատակով առողջապահության նախարարությունը 2020 թվականի տարեսկզբին ձեռնարկել էր գնման ընթացակարգ, որի արդյունքում ձեռք է բերվել 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա: Այս մասին ասվում է ՀՀ առողջապահության նախարարության Facebook-յան էջում։
Նշվում է, որ մեքենաներն ունեն բարձր տեխնիկական հագեցվածություն, ինչը կհեշտացնի բուժանձնակազմի ամենօրյա բնականոն աշխատանքը:
«Մեքենաները բաշխվելու են մարզերին՝ դժվար հասանելի գյուղական վայրերում կանչեր իրականացնելու համար, այդ թվում սահմանամերձ Տավուշին` բնակչությանն ապահովելով պատշաճ շտապ բժշկական օգնության ծառայություններով»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-