Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+8

ԱՆ–ն հրապարակել է Քանաքեռ–Զեյթունում ջրի լաբորատոր հետազոտության արդյունքները. համայնքի բնակիչները բողոքում էին ջրի որակից

07.07.2021, 10:51
Հուլիսի 2-ին  Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեների բնակիչներից բողոքներ են ստացվել խմելու ջրի որակի վերաբերյալ
ԱՆ–ն հրապարակել է Քանաքեռ–Զեյթունում ջրի լաբորատոր հետազոտության արդյունքները. համայնքի բնակիչները բողոքում էին ջրի որակից

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./ԱՌԿԱ/. Հուլիսի 2-ին ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեների բնակիչներից բողոքներ է ստացել խմելու ջրի որակի վերաբերյալ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:  

Նույն օրը վարչական շրջանի տարբեր հասցեներից կատարվել են խմելու ջրի նմուշառումներ՝ մանրէաբանական և սանիտարաքիմիական (զգայորոշման ցուցանիշներ, մնացորդային ազատ քլոր, քլորիդներ, նիտրիտներ, նիտրատներ, ամոնիում իոն) լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար:

ԱՆ–ից նաև նշում են, որ Քանաքեռ-Զեյթունի խմելու ջրի նմուշառումներ են իրականացվել նաև հուլիսի 3-ին և 4-ին:

Նմուշների մանրէաբանական, սանիտարաքիմիական լաբորատոր հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն արձանագրվել:

«Խմելու ջրերի նմուշառման աշխատանքներին զուգահեռ իրականացվել է նաև բակային համայցեր: Բնակիչների շրջանում աղիքային վարակին բնորոշ գանգատներով անձինք չեն հայտնաբերվել: Կապ է հաստատվել նաև վարչական շրջանի բժշկական կազմակերպությունների հետ, նշված օրերին աղիքային վարակին բնորոշ գանգատներով դիմողներ չեն եղել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 2–ին տեղեկատվություն էր ստացվել այն մասին, որ ծորակից հոսում է պղտոր ջուր։ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի քանի մանկապարտեզից ծնողներին ահազանգել էին, որ երեխաներին տուն տանեն, քանի որ մանկապարտեզների ջուրը թունավորված է:–0–