ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հեռացրել է ԵՊԼՀ ռեկտորին
17.04.2012,
18:04
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին, հաղորդվում է նախարարության կայքում:
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին, հաղորդվում է նախարարության կայքում:
Տվյալ որոշման համար հիմք են ծառայել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 6-ի թիվ 160-Ա և 2012 թվականի ապրիլի 17-ի թիվ 173-Ա հրամանները (համաձայն որոնց՝ նախարարը երկու խիստ նկատողություն է տվել Զոլյանին):
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ ապրիլի 6-ի հրամանով ԵՊԼՀ ռեկտորի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ և հայտարարվել է «խիստ նկատողություն: Հրամանի համաձայն՝ Զոլյանը խախտել է նախարարի հանձնարարությունը՝ մարտի 19-23-ը չբացակայելու վերաբերյալ և պարտականությունների կատարումը հանձնարարել է մեկ այլ անձի:
Ավելի վաղ Զոլյանը հայտարարել էր,, որ նա մեկնել էր մասնակցելու Տարածաշրջանային լեզուների Եվրոպական խարտիայի փորձագետների հանձնաժողովի լիագումար նիստին:
Այնուհետև Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում իրականացված վերահսկողության ընթացքում բացահայտվել և արձանագրվել են համալսարանի ռեկտորի կողմից կատարված մի շարք խախտումներ, որոնք առնչվում են համալսարանի կրթական գործունեության մի շարք ուղղություններին, մասնավորապես՝ խախտումներ, որոնք վերաբերում են համալսարանի ռեկտորի կողմից հաստատված ներքին իրավական ակտերին, խախտումներ, որոնք վերաբերում են ՀՀ օրենսդրության և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին՝ ուսանողների տեղափոխությունների, հեռացումների, վերականգնումների, ակադեմիական արձակուրդների ձևակերպման գործընթացների իրականացման ընթացքում, և խախտումներ, որոնք կատարվել են դիպլոմների լրացման գործընթացում, ինչի հետևանքով տրվել են գոյություն չունեցող մասնագիտություններով (օրինակ, անգլերեն լեզու և երկրագիտություն մասնագիտությամբ) դիպլոմներ: Ընդ որում` բուհում կարծում են, որ նախարարը՝ որպես պետական ծառայող, ունի իր ենթականերին, հասարակական ծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորություններ, իսկ համալսարանի ռեկտորը ոչ նախարարի ենթական է, ոչ էլ հասարակական ծառայող: --0--