Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+32

«Աերոֆլոտը» գործարկել է Սոչի–Երևան ուղիղ չվերթեր

28.04.2023, 13:26
Թռիչքներն իրականացվում են ամեն օր Airbus A320 տիպի ինքնաթիռներով
«Աերոֆլոտը» գործարկել է Սոչի–Երևան ուղիղ չվերթեր
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./ԱՌԿԱ/. «Աերոֆլոտ»-ը գործարկել է Սոչի–Երևան ուղիղ կանոնավոր չվերթեր։ Թռիչքներն իրականացվում են ամեն օր Airbus A320 տիպի ինքնաթիռներով։ Այս մասին հայտնում է AVIA.RU-ն։

Ամառային սեզոնին «Աերոֆլոտ»-ն իր ուղևորներին առաջարկում է ուղիղ չվերթեր դեպի Հայաստանի մայրաքաղաք Մոսկվայից, Սոչիից և Եկատերինբուրգից։ Բացի այդ, «Россия» ավիաընկերությունը (ներառված է «Աերոֆլոտ» խմբի մեջ) թռիչքներ է իրականացնում Սանկտ Պետերբուրգից, Սամարայից և Վոլգոգրադից:-0-