Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Ամանորյա երկար տոները չեղարկվում են. հայաստանցիները կհանգստանան ընդամենը 3 օր

16.09.2021, 13:18
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում
Ամանորյա երկար տոները չեղարկվում են. հայաստանցիները կհանգստանան ընդամենը 3 օր

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում։

Փոփոխություններով նախատեսվում է կրճատել Ամանորյա տոները։

Ինչպես նշվում է օրենքի նախագծում, ոչ աշխատանքային են դեկտեմբերի 31-ն ու հունվարի 1-ը (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն):

Հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանվում են աշխատանքային օրեր։Օրենքի հիմնավորման մեջ նշվում է, որ տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են 

թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։

Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:–0–