Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել մետրոյի աշխատանքը, բոլոր կայարանների դռները փակ են

18.05.2022, 12:54
Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա
Անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել մետրոյի աշխատանքը, բոլոր կայարանների դռները փակ են
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./ԱՌԿԱ/. Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը, հաղորդվում է մետրոպոլիտենի Facebook-յան էջում։

Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։

Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով։

Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա:-0-