Ապրիլի 5-ից գործարկվելու է բոնուսային համակարգ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար․ Պարեկային ոստիկանության պետը պարզաբանում է
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում ապրիլի 5–ից ուժի մեջ է մտնում բոնուսային համակարգ երթևեկության կանոնների խախտման համար տուգանված վարորդների համար, հայտարարեց ՀՀ ՆԳՆ Պարեկային ոստիկանության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը չորեքշաբթի ասուլիսի ժամանակ։
Նա նշեց, որ խոսքը երեք դրույթների մասին։ Առաջին հերթին , նորարարությունները տարածվում են այն քաղաքացիների վրա, որոնք համաձայնել են ստանալ տուգանքի մասին առցանց ծանուցումներ։
«Երկրորդ դրույթը վերաբերում է բոնուսային համակարգի ներդրմանն այն վարորդների համար, ովքեր նախատեսում են ավելի արագ վճարել տուգանքը (ծանուցում ստանալուց հետո 15 օրվա ընթացքում)։ Նման դեպքում վարորդը ստանում է զեղչ տուգանքի գումարի 30%–ի չափով», – նշեց Չիլինգարյանը։
Օրինակ, 5000 դրամով տուգանված վարորդը կարող է օգտվել զեղչից և 15 օրվա ընթացքում վճարել 3500 դրամ։ Ընդ որում, տուգանքի չափը կնշվի տուգանքի մասին ծանուցման մեջ։
Երրորդը դրույթը վերաբերում է վարչական իրավախախտումների մասին տուգանքին, որոնք դեռ չեն գտնվում Հարկադիր ծառայության վարույթում։ Չիլինգարյանը պարզաբանեց, որ քաղաքացին իրավունք ունի ամբողջությամբ մարել իր պարտավորությունները, եթե եռամսյա ժամկետում վճարի տուգանքի 50%–ը (սկսած ապրիլի 5–ից)։
Նա նշեց, որ փոփոխություններ են կատարվել նաև սխալ կայանման համար տուգանքներում։ Այսպես, եթե ավելի վաղ սխալ կայանման կամ սխալ վայրում կայանման համար հանվում էր 0,5 միավոր, ապա ապրիլի 5–ից նման խախտման համար կհանվի 0,25 միավոր։
Միաժամանակ խստացվում է պայքարը մգեցված ապակիների դեմ։ Այսպես, եթե վարորդը մեկ տարվա ընթացքում կրկին խախտել է տեխնիկական պահանջը, նա կտուգանվի 29 հազար դրամով և կհանվի 2 միավոր։
Չիլինգարյանն ավելացրեց, որ այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են խախտումների մասին ծանուցումները ստանալ առցանց ձևաչափով, պետք է հայտ ներկայացնեն Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակում (tps://roadpolice.am/hy կայքում) մինչև ընթացիկ տարվա մայիսի 1–ը։ Այս դեպքում նրանք կկարողանան օգտվել բոնուսային համակարգից։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:53 03.04.2024