Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3–ն Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակիչ փուլում հանդես կգա առաջին համարի ներքո

24.03.2014, 19:01
Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3–ն Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակիչ փուլում հանդես կգա առաջին համարի ներքո, նշվում է Eurovision.tv պաշտոնական կայքում։
Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3–ն Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակիչ փուլում հանդես կգա առաջին համարի ներքո
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3–ն Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակիչ փուլում հանդես կգա առաջին համարի ներքո, նշվում է Eurovision.tv պաշտոնական կայքում։

2013 թվականից մասնակիցների ելույթների համարների հերթականությունը որոշվում է մրցույթի պրոդյուսերների որոշման համաձայն, «Եվրատեսիլի» գործադիր պրոդյուսեր Ջոն Օլ Սանդի և կազմկոմիտեի ղեկավար Ֆրանկ Դիտեր Ֆրայլինգի հավանությունից հետո։ Նախկինում հերթականությունը որոշվում էր վիճակահանության սկզբունքով։

«Եվրատեսիլ-2014» մրցույթը կկայանա Կոպենհագենում այս տարվա մայիսին։ Եվրաշոուի բոլոր կիսաեզրափակիչները և եզրափակիչը կանցնեն Refshaleoen–ի B&W Hallerne բեմում։ Մրցույթի կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 6—ին և 8–ին, իսկ եզրափակիչ շոուն` մայիսի 10–ին։

2014 թվականին մրցույթին կմասնակցի 36 երկիր։ Առաջին կիսաեզրափակչում, որը կկայանա մայիսի 6–ին, ելույթ կունենան 16 երկրներ, իսկ երկրորդ կիսաեզրափակչին կմասնակցեն 15 երկրներ։

Հայ երգիչ և շոումեն Արամ MP3–ը (Արամ Սարգսյան), ով ներկայացնում է Հայաստանը Եվրատեսիլ-2014 երգի միջազգային մրցույթում, հանդես կգա առաջին կիսաեզրափակչում մայիսի 6–ին։ Հայաստանի հետ միասին առաջին կիսաեզրափակչում ելույթ կունենան Ռուսաստանը, Շվեդիան, Ալբանիան, Իսլանդիան, Լատվիան, Ադրբեջանը և Էստոնիան, իսկ երկրորդ մասին կմասնակցեն Բելգիան, Հունգարիան, Մոլդովան, Չեռնոգորիան, Սան–Մարինոն, Պորտուգալիան, Ուկրաինան և Նիդեռլանդները։

Երկու կիսաեզրափակիչների տասական մասնակիցներ եզրափակչում կպայքարեն «մեծ հնգյակի» երկրների ներկայացուցիչների հետ (Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա), ինչպես նաև ընդունող երկրի` Դանիայի ներկայացուցչի հետ։

Կոպենհագենն արդեն երկու անգամ ընդունել է մրցույթը` 1964 և 2001 թթ.–ին, իսկ 2005 թ.–ին այնտեղ անցկացվել են «Եվրատեսիլի» 50–ամյակին նվիրված տոնակատարությունները։

Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին` սկսած 2006 թվականից։ 2008 թվականին լավագույն արդյունքը ցույց տվեց Սիրուշոն` զբաղեցնելով չորրորդ տեղը։

2013թ.–ին Հայաստանը ներկայացրեց Dorians ռոք խումբը, որը Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի ունեցած «Եվրատեսիլ–2013» երգի մրցույթի ժամանակ «Lonely Planet» երգով զբաղեցրեց 18–րդ տեղը։–0-